Դավիդ Խուրցիձեն վերադարձել է Ալաշկերտ
«Ալաշկերտ» է վերադարձել կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավարտված մրցաշրջանը 29-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է «Ուրարտուի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
2021/2022 մրցաշրջանը Խուրցիձեն անցկացրել է «Ալաշկերտի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և թիմի կազմում նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Նախկինում փորձառու կիսապաշտպանը հանդես է եկել Քութաիսիի «Տորպեդոյում», Պերմի «Ամկարում», Մոսկվայի և Երևանի «Արարատում»։