Ես հավատում եմ ճակատագրին, իսկ այն ցույց տվեց, որ պիտի հեռանամ․ Կուլիբալի
Կալիդու Կուլիբալին խոսել է «Նապոլիի» չեմպիոնության մասին։
Պաշտպանը նեապոլիտանական ակումբում հանդես է եկել 2014-ից 2022 թվականներին։ «Չելսի» տեղափոխվելուց հետո առաջին մրցաշրջանում «Նապոլին» դարձավ Իտալիայի չեմպիոն։
«Նապոլի՞ն»։ Ասում են՝ սխալ ժամանակ եմ գնացել, բայց ես վճռականորեն հավատում եմ ճակատագրին, և սա ցույց է տալիս, որ ես պետք է հեռանայի հենց այս պահին։
Ես շատ ուրախ էի իմ նախկին երկրպագուների, ակումբի համար։ Միայն մի բանի համար եմ ափսոսում, որ չխաղացի Կվարացխելիայի հետ»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստը La Repubblica-ին տված հարցազրույցում։