Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, պատմական անկում է ապրում
Թուրքական մեդիան ողողված է ազգային արժույթի՝ լիրայի անկման մասին լուրերով, որոնք իրենց որակմամբ`պատմական են:
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Մասնավորապես, հունիսի 27-ի դրությամբ 1 դոլարի և 1 լիրայի հարաբերակցությունը, որը նախքան մայիսի 14-ի համապետական ընտրությունները փորձ էր արվում պահել մինչև 20-ը, շուրջ 1 ամսվա ընթացքում աճել է 30%-ով՝ կազմելով 26.02 լիրա:
Ուշագրավ է նաև եվրոյի և լիրայի հարաբերակցությունը, որն առաջին անգամ գերազանցել է 28-ի շեմը՝ կազմելով 28.35 լիրա:
Նշվում է, որ լիրայի նկատմամբ արտարժույթի արժևորմանը զուգահեռ թանկանում է նաև ոսկին: Հունիսի 27-ի դրությամբ 1 գրամ ոսկու դիմաց վճարվող 1600 լիրան հասել է 1605-ի: