Աճել են փաստաբանների նկատմամբ բռնությունները, հրավիրում եմ հանրային քննարկման․ Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Վերջին ժամանակահատվածում Հայաստանում փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերն ակնհայտորեն աճել են, և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտող հանգամանքներ են ի հայտ եկել:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ փաստաբանությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներից մեկն է, սույն թվականի հունիսի 30-ին՝ ժամը 14։30-ին, ԱԺ 334 դահլիճում կազմակերպում եմ «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցության հրավերներ եմ ուղարկել շահագրգիռ օղակների։
Քննարկմանը ոլորտային մասնագետների մասնակցության համար կարող եք կապ հաստատել 011 513 230, 011 513 336, 041 888 842 հեռախոսահամարներով»։