Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ էր ուժայինների բրիգադ ուղարկել Ռուսաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ էր ուժայինների բրիգադ ուղարկել Ռուսաստան՝ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման գործողությունների ֆոնին: «Արմենպրես»-իր հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լուկաշենկոյի հայտարարությունը:
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանում խռովության մասին հաղորդագրություններից հետո իր հանձնարարությամբ մարտական պատրաստության են բերվել բոլոր զինված ուժերը, ինչպես նաև ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները:
«Ոչ միայն բանակը, այլև ոստիկանությունը, հատուկ ստորաբաժանումները լիարժեք մարտական պատրաստվածության են բերվել։ Մի ամբողջ բրիգադ անհրաժեշտության դեպքում պատրաստ էր տեղափոխվել Ռուսաստան»,-ասել է նա: