Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են հացահատիկի գործարքն ու Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սևծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացումը և Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են հացահատիկային գործարքի իրականացման և Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ, որը շնորհավորել է Ֆիդանին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: