Վիգեն Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն արծաթե մեդալ է նվաճել Իսպանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:
Նազարյանը 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում 9։0 հաշվով առավելության հասել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ, կիսաեզրափակչում 3։1 հաշվով հաղթել Շվեդիան ներկայացնող թուրք ըմբիշ Համզա Սերտջանլին:
Վիգեն Նազարյանը եզրափակչում 4։5 հաշվով պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեից և փոխչեմպիոնի կոչում է ստացել։
Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում 11։6 հաշվով հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ: