Շնաձուկը հարձակվել է ձեռքերը լվացող ձկնորսի վրա և նրան քարշ տվել ջուրը
ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա, ով ձկնորսության ժամանակ ձեռքերը լվանում էր գետում։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yahoo News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայի Էվերգլեյդս ազգային պարկում։ Տղամարդը ձեռքերը լվանում էր գետում, երբ ջրի երեսին հայտնվել է շնաձուկը։ Գիշատիչը հարձակվել է ձկնորսի վրա, բռնել նրա ձեռքն ու քարշ տվել պղտոր ջրի մեջ։
Մյուս ձկնորսները, ովքեր գտնվում էին նավի վրա, գոռալով օգնության են շտապել տուժածին և կարողացել նրան հետ բերել նավի վրա: Դրանից հետո նրանք շտապօգնություն են կանչել ու լողալով հասել ափ։ Այնտեղ բնակիչները ձկնորսին առաջին օգնություն են ցույց տվել, իսկ ափ ժամանած բուժաշխատողները նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։