Լևոն Վարդանյանը կրկին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ է
«Փյունիկի» սան Լևոն Վարդանյանը վերադարձել է երևանյանակումբ «Նոայում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Վարդանյանը ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է ակումբի մարզադպրոցում։ Վարդանյանըիր նորամուտը գլխավոր թիմում նշել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Երևանի» հետՀայաստանի Պրեմիեր լիգայի խաղում:
2022/23 մրցաշրջանը 19-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է Հայաստանի Պրեմիեր լիգաններկայացնող «Նոայում»՝ 34 խաղում դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:Վարդանյանը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 60 հանդիպում երկրի գլխավորառաջնություններում։ 2022-ին նա թիմի հետ նվաճել է նաև Հայաստանի առաջնության գավաթը։