Ադրբեջանական կողմը ականներ է արձակել Արցախի Մարտակերտի շրջանի Կիչան և Ճանկաթաղ գյուղերի ուղղությամբ
Հունիսի 27-ին, ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում՝ մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։