Հայտնաբերվել են խեղդված եղբոր և քրոջ դիերը
Պրիմորիեի երկրամասի Սպասկի շրջանի Խվալինկա գյուղի մոտ հայտնաբերվել են խեղդված տղայի և նրա ավագ քրոջ դիերը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի (ՔԿ) մարզային վարչությունից։
«Նախկինում պարզվել էր, որ յոթ տարեկան տղան լողացել է լճակում և սկսել է խեղդվել։ 17-ամյա մի աղջիկ շտապել է օգնել նրան, սակայն նա չի կարողացել օգնել և նույնպես անցել է ջրի տակ»,- հայտնել են գերատեսչությունից:
Նախ հայտնաբերվել է քրոջ, իսկ ավելի ուշ՝ եղբոր դին։
Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ (ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Ավելի վաղ ՌԴ ոստիկանությունը հայտնել էր, որ հունիսի 24-ին 8 և 9 տարեկան երկու տղա, ինչպես նաև 12-ամյա մի աղջիկ գնացել են Արսենևկա գետ և տուն չեն վերադարձել։ Նրանց որոնում էին ոստիկանները, կամավորներն ու փրկարարները։