Նախատեսվում է Թուրքիայի նախագահի և Հունաստանի վարչապետի հանդիպումը
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը համաձայնել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԶԼՄ-ներին հայտնել են Հունաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Ըստ տեղեկությունների՝ Միցոտակիսը երկուշաբթի օրը զրուցել է Էրդողանի հետ, ով զանգահարել է նրան՝ շնորհավորելու Կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Հանդիպումը նախատեսվում է հուլիսի 11-12-ը՝ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: