Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը հայտնաբերվեց
Հունիսի 21-ին, ժամը 01.00-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.35-ին Դրոյի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող առարկայով խփել էր 30-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառել էր Դրոյի փողոցի 63-ամյա մի բնակիչ:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 63-ամյա տղամարդը ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է նախաքննական մարմին: