Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
Հունիսի 26-ին, ժամը 01.28-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 25-ին, ժամը 10.40-ին, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի մեքենան Շորժա-Վարդենիս ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով մեքենան ամբողջովին այրվել է: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 26-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան Վանաձորի Նարեկացու փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 26-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի մեքենան Գյումրիի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: