Հրազդանի կիրճում էլեկտրասյուն է վառվել
Հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում 6000 վոլտ սնուցող փայտե էլեկտրասյունը վառվում է:
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով, դեռ խորհրդային տարիներին տեղադրված փայտե էլեկտրասյունը բռնկվել է: Գրեթե 1.5 ժամ հրշեջները սպասել են, մինչև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ժամանել են դեպքի վայր, մոտ 40 րոպե էլ քննարկում էին, թե ում է պատկանում վառվող սյունը, որից հետո հոսանքազրկել են այն, ապա նոր հրշեջները կարողացել են մարել կրակը:
Տեղում աշխատել է նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Արկադի Աթաբեկյանը, ում կողմից դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների այրվել են բարձրավոլտ լարման տակ գտնվող մալուխներ (0,5գմ) և փայտե սյունը՝ մասամբ։