Համբարձում Հակոբյանը հաղթեց Եվրոպական խաղերում
Համբարձում Հակոբյանը գերկամային հաղթանակ տոնեց Եվրոպական խաղերի 1/8 եզրափակիչում։ 80 կգ քաշային հայ մարզիկը մրցում էր Սերբիան ներկայացնող ազգությամբ ռուս Վլադիմիր Միրոնչիկովի հետ և հաղթանակը կորզեց բառացիորեն վերջին վայրկյանին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան․
«Առաջին ռաունդում մրցավարները 4։1 հաշվով առավելությունը տվել էին մեր մրցակցին։ 2-րդ ռաունդում Հակոբյանը նետվեց առաջ ու ռաունդը շահեց 3։2 հաշվով, բայց ռինգի մրցավարը բաց հարվածի համար զգուշացրեց հայ բռնցքամարտիկին ու միավոր հանեց։
3-րդ ռաունդը գերլարված ստացվեց։ Հայ բռնցքամարտիկը ներդրեց ողջ ուժերը ու վերջին վայրկյանին նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Արդյունքում 3։2 հաշվով հաղթանակ։ 1/4 եզրափակիչում հայ մարզիկի մրցակիցը ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։