«Իմ անմիջական ցուցումով որոշումներ են կայացվել»․ Պուտին
Արյունահեղությունից խուսափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են նախագահի անմիջական հրահանգով հունիսի 24-ի իրադարձությունների հենց սկզբից, իր հեռուստաուղերձում ասել է ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը։
«Իրադարձությունների հենց սկզբից, իմ անմիջական ցուցումով, քայլեր են ձեռնարկվել բազմաթիվ արյունահեղություններից խուսափելու համար, ժամանակ է պահանջվել, այդ թվում՝ սխալ թույլ տվածներին հնարավորություն տալ փոխել իրենց կարծիքը, հասկացնել, որ նրանց գործողությունները կտրականապես մերժվում են հասարակության կողմից և հասկացնել, թե Ռուսաստանի ու մեր պետության համար ինչ ողբերգական, կործանարար հետեւանքների է հանգեցնում արկածախնդրությունը, որի մեջ նրանք ներքաշվել են», - ասել է Պուտինը։
«Ապստամբության կազմակերպիչները դավաճանել են ոչ միայն իրենց երկրին ու ժողովրդին, այլև նրանց, ում ներքաշել են հանցագործության մեջ։ Զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը»,- ասել է Պուտինը: