Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բռնկվել է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55-րդ կմ-ին՝ Փամբակ գյուղի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 5 մետր) և բռնկվել․ վարորդը և ուղևոր Դ․ Կ․-ն (ծնված 1992 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վարդենիսի բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։36-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։