Նյու Յորքի պիցցերիաներում ածուխի օգտագործման վրա արգելք է դրվել
Նյու Յորքի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտը մշակել է նոր կանոնակարգեր, որոնք պահանջում են, որ փայտի վառարաններ օգտագործող ճաշարանները կրճատեն ածխածնի արտանետումները մինչև 75%-ով, հայտնում է NY Post-ը:
«Բոլոր նյույորքցիներն արժանի են առողջ օդ շնչելու, և փայտի և փայտածուխի վառարանները վնասակար աղտոտիչների ամենամեծ աղբյուրներից են օդի վատ որակ ունեցող տարածքներում: Այս ողջախոհ կանոնը, որը մշակվել է ռեստորանային և բնապահպանական խմբերի հետ, պահանջում է արտանետումների վերահսկման սարքերի տեղադրման իրագործելիության մասնագիտական վերանայում»,- ասել է վարչության ներկայացուցիչ Թեդ Թիմբերսը:
Նոր կանոնի համաձայն՝ մինչև 2016 թվականի մայիսը տեղադրված վառարաններով պիցցերիաները պետք է գնեն արտանետումների վերահսկման թանկարժեք սարքեր։ Բրուքլինում պիցցերիայի սեփականատերը նշել է, որ նման համակարգի համար ավելի քան 20 հազար դոլար է «ծախսել»։
«Այո, դա մեծ ծախս է: Սա ոչ միայն տեղադրման, այլև պահպանման ծախսն է: Բայց իմ հարևանները շատ ավելի երջանիկ են։ Մի քանի տարի ինձ մոտ մի տղա էր գալիս, ով բողոքում էր, որ ծուխն անմիջապես մտնում է իր բնակարան, և ես նրան չեմ տեսել այն պահից, երբ նոր սարքավորում եմ տեղադրել»,- ասաց նա։
Սակայն Նյու Յորքի ռեստորանատերերից ոմանք իրենց դժգոհությունն են հայտնել նոր օրենքի վերաբերյալ։ Պիցցերիայի սեփականատիրոջ խոսքով, ով ցանկացել է անհայտ մնալ, պահանջվող սարքավորումները կարող են բացասաբար ազդել պիցցայի համի վրա։
«Այս օրենքը մեզ համար ոչ միայն մի ամբողջ կարողություն կարժենա, այլև կփչացնի պիցցայի համը՝ ամբողջությամբ ոչնչացնելով ապրանքը։ Իսկ ինչի՞ համար։ Իսկապե՞ս կարծում եք, որ կփոխեք միջավայրը բարելավված պիցցայի վառարաններով»,- ասաց ռեստորանատորներից մեկը։