Մարդկանց վրա 20 հարձակման համար հետախուզվող կապիկը ճաղերի հետևում է
Հնդկաստանում շտապօգնության ծառայությանը հաջողվել է բռնել և բանտ ուղարկել կապիկին, որը հետախուզման մեջ է հայտնվել տեղի բնակիչների վրա 20 հարձակման համար։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
Պրիմատը երկու շաբաթ ահաբեկել է մարդկանց Մադհյա Պրադեշ նահանգի Ռաջգարհ քաղաքում։ Նրա հարձակումների զոհերի թվում են եղել ութ երեխա և մի քանի մեծահասակ։ Ագրեսիվ կենդանին նստել է տների տանիքներին և պատուհանագոգերին, իսկ հետո հանկարծակի հարձակվել է անցորդների վրա։ Նրանցից շատերը լուրջ վնասվածքներ են ստացել և ստիպված դիմել բժշկի։
Հարձակումներից մեկի ժամանակ, որը ֆիքսել է CCTV-ի տեսախցիկը, պրիմատը հարձակվել է տարեց տղամարդու վրա, տապալել նրան և կծել ազդրը։ Կապիկը այնքան է զայրացրել տեղացիներին, որ նրան բռնելու համար նշանակվել է 21 հազար ռուպի պարգև, մինչդեռ Անտառային վարչության տեղի աշխատակիցները չեն կարողացել գտնել նրան։
Արդյունքում Ռաջգարխի պաշտոնյաները դիմել են շրջանային իշխանություններին, և այնտեղ են ժամանել Ուջայն քաղաքի մասնագետները։ Նրանցից չորս ժամ է պահանջվել կապիկին բռնելու համար։ Նրանք անօդաչու թռչող սարքի միջոցով հայտնաբերել են կենդանուն, այնուհետ քնաբերով դրել վանդակի մեջ:
Ինչպես ասել է բաժնի տեսուչը, այժմ ագրեսիվ պրիմատին կտանեն ջունգլիներ և բաց կթողնեն։