Բորելը հորդորել է ռազմավարություն մշակել Ռուսաստանում անկայունության դեպքում

ԵՄ-ն պետք է նոր ռազմավարություն մշակի Ռուսաստանում անկայունության դեպքում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում համայնքի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով։
«Նման իրավիճակի համար ռազմավարություն պատրաստելը ժամանակ է պահանջում, մենք կաշխատենք դրա վրա: Բոլորը կվերլուծեն իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները: Հասկանալի է, որ այժմ Ռուսաստանի վերաբերյալ մեր տեսլականը բոլորովին այլ է»,- ասաց նա:
Ավելի վաղ ԵՄ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում քննարկել են Ռուսաստանի վերջին զարգացումները և ուկրաինական հակամարտությունը, նաև պայմանավորվել ուժեղացնել Կիևին, այդ թվում՝ ավելացնել ռազմական աջակցությունը։