Ի՞նչ կապ ուներ Արևմուտքը ՌԴ-ում տեղի ունեցած ապստամբության փորձի հետ․ Բայդենն է մեկնաբանել «Մենք հստակ հասկացրինք, որ ներգրավված չենք Ռուսաստանում իրադարձություններին: Մենք դրա հետ կապ չունենք: Դա ներռուսական համակարգի ներքին պայքարի մի մասն էր»,- ասել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցնում է, որ հավաքական Արևմուտքը ներգրավված չի եղել Ռուսաստանում ապստամբության փորձին։
«Մենք հստակ հասկացրինք, որ ներգրավված չենք Ռուսաստանում իրադարձություններին: Մենք դրա հետ կապ չունենք: Դա ներռուսական համակարգի ներքին պայքարի մի մասն էր»,- ասել է Բայդենը։
Միաժամանակ նա ասել է, որ Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Բայդենը նշել է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։