Ծնվել է աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանի երկրորդ երեխան
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի եւ Անահիտ Շեգունցի ընտանիքում ծնվել է երկրորդ երեխան։
30-ամյա մարմնամարզիկի երկրորդ երեխան նույնպես աղջիկ է։
Արթուրն ու Անահիտը երկար ժամանակ ընկերություն են արել, իսկ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ արդեն նշանադրված էին:
Արթուր Դավթյանն ամուսնացել է 2016-ի հոկտեմբերին: Աշխարհի չեմպիոնի առաջնեկ Ալիսան ծնվել է 2019 թվականի ապրիլի 27-ին։
Աղբյուր՝ news.am