Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հանդիպում կանցկացնի Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ (հուլիսի 11-12) ինքը Բրյուսելում եռակողմ Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա ձևաչափով բարձր մակարդակի հանդիպում կանցկացնի՝ դաշինքին Շվեդիայի անդամակցության շուրջ համաձայնության գալու համար։
«Երեկ ես զրուցել եմ (Թուրքիայի) նախագահ Թայիփ Էրդողանի հետ, կապի մեջ եմ Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունների հետ։ Մենք պայմանավորվել ենք բարձր մակարդակի հանդիպում անցկացնել Բրյուսելում գագաթնաժողովից առաջ։ Հանդիպմանը կմասնակցեն արտաքին գործերի նախարարության, հետախուզական ծառայությունների ղեկավարները, ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։ Այս հանդիպման նպատակն է առաջընթաց գրանցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ»,- ասել է նա Լիտվայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ պետք է նախապատրաստվեր հուլիսին կայանալիք հանդիպմանը։