Փաշինյանը տիկնոջ հետ ծանոթացել է Վալմարի ստեղծագործություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ: Հայտնում են կառավարությունից:
Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին:
Ցուցասրահը ներկայացնում է Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։
Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: