Արդարադատության նախարարը խոստանում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը
Հայաստանում դատարանների ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Քաղաքացիական դատավարության օրենսգքրում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 26-ին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Մի շարք գործերի դիտարկումը կփոխանցվի դատարաններից նոտարներին։ Մասնավորապես, փոփոխությունները կվերաբերեն մինչեւ 2 մլն դրամ բռնագանձման գործերին։
«Տվյալ օրենսդրական նախաձեռնության ընդունումը թույլ կտա նաեւ բարձրացնել դատավորների աշխատավարձերը»,- նշել է Մինասյանը։
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ սպասարկումների համար դիմողները որեւէ լրացուցիչ պետական տուրքի չեն ենթարկվի։ Կլինի միայն վճար 10 հազար դրամի չափով նոտարի ծառայությունների համար։