Անհայտ ծագման սնկերից թունավորման դեպքեր են արձանագրվել
ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր. «Հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված սնկից թունավորման դեպքերը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորԶերծ մնալ անտառից, դաշտից ինքնուրույն հավաքած կամ փողոցներում վաճառվող սնկերի ձեռք բերումից,
Չգնել սունկ՝ առանց փաթեթավորման, առանց հստակ տեղեկատվություն իմանալու դրա մասին,
Չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սունկն ունի թունավոր նյութեր կուտակելու հատկություն,
Չգնել և չօգտագործել խառը, չտեսակավորված սունկ:
Ցանկալի չէ նաև սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ: Մթերքն օգտագործելուց հետո նման խնդիրներ ծագելու դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Իրազեկման համար առիթ են հանդիսացել արձանագրված ահազանգերը թունավորումների վերաբերյալ, որոնք եղել են անհայտ ծագման սնկերից»։