Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ, ավելի քան երկու օր անց, արձագանքել է «Վագների» հետ կապված իրավիճակին
RT տնօրեն Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ մեկնաբանել է Պրիգոժինի խռովությանը եւ հրապարակել գրառում՝ տեսանյութ հրապարակելով Վլադիմիր Սոլովյովի ստուդիայից։
«Հիմա շատ են քննարկում. քրեական գործ են հարուցել, իսկ հետո բաց են թողել, գնացել է Բելառուս, սա հո իրավաբանական նորմերի ծաղր է։ Իրավաբանական նորմերը Քրիստոսի պատվիրանները չեն եւ ոչ էլ Մովսեսի պատգամները։ Դրանք մարդիկ են գրում, որպեսզի դրանք պաշտպանեն իրավակարգը եւ երկրի կայունությունը։ Եվ եթե ինչ-որ կրիտիկական դեպքերում այնպես է ստացվում, որ դրանք չեն կատարում իրենց գործառույթը, այլ կատարում են հակառակը, ապա դրանք կորչում են գրողի ծոցը։
Ընտրությունը վատի եւ հրեշավորի միջեւ էր։ Քաղաքացիական դիմակայությունից ավելի վատ բան չկա»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Սիմոնյանի նախորդ գրառումն իր Թելեգրամ-ալիքում հրապարակվել էր հունիսի 23-ին, ժամը 19.25-ին։