«ՎԱԶ-2110»-ի վարորդը վթարից շուրջ մեկ ամիս անց հիվանդանոցում մահացել է
Մայիսի 29-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենան Կապան-Նորաշենիկ ճանապարհին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ոստիկանությունից Armday.am-ին հայտնում են, որ վարորդը՝ 63-ամյա Արարատ Բալասանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 24-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Քրեական վարույթը շարունակվում է: