Կանգառներում էկրաններ են դրվելու, որ մարդիկ իմանան` ավտոբուսը որտեղ է, քանի րոպեից կհասնի
Կանգառներում էկրաններ են դրվելու, որ մարդիկ իմանան` ավտոբուսը որտեղ է, քանի րոպեից կհասնի
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էլ ներկայացրեց, որ արդեն ներդրվել է օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։
Բացի այդ, Հարությունյանը հայտնեց, որ բավական ծանր բանակցություններից հետո շաբաթ օրը գրավոր հաստատում են ստացել, որ Zhong Tong ընկերությունը պատրաստ է հավելյալ 30 ավտոբուս տալ նույն պայմանագրի շրջանակներում՝ առանց պայմանագրի փոփոխելու, այսինքն՝ առանց հավելյալ նոր վճարի։