«Կլոնի» 47-ամյա աստղը լուսանկարվել է լոգանք ընդունելիս
Բրազիլական «Կլոն» սերիալի աստղ Ջովաննա Անտոնելին երկրպագուների հետ կիսվել է անկեղծ կադրերով։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են նրա Instagram-ում։
47-ամյա դերասանուհին հրապարակել է նկարներ, որոնցում մերկ կեցվածք է ընդունել լոգարանում՝ մարմնի մերկ մասերը փրփուրով ծածկելով։ Հայտնի աստղն արձակել է մազերը և հրաժարվել դիմահարդարումից։ Նրա աքսեսուարները ներառում են արևային ակնոցներ, ականջօղեր, վզնոց և մի քանի ապարանջան։
Հետևորդները հիացել են Անտոնելիի տեսքով։ «Կլոնի ժամանակներից ի վեր նա չի փոխվել», «Աստվածուհի», «Դու հիանալի տեսք ունես», «Լավագույնը», «Ավելի հաճախ նկարվիր այսպես»,– մեկնաբանություններում գրել են երկրպագուները։