Ինչու՞ Տիգրան Ասատրյանը ներկա չէր եղբոր դստեր հարսանիքին
Starnews.am-ը գրում է.
Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքի կադրերը ողողել են ամբողջ համացանցը։ Արդեն այսօր կարելի է փաստել, որ երեկ տեղի ունեցավ ամենաուրախ ու գեղեցիկ հարսանիքներից մեկը։ Մի բան ևս կարող ենք փաստել, որ Ասատրյանների ընտանիքը կրկին զերծ չի մնում ինտրիգներից և քննարկումներից։
Բանն այն է, որ Արտաշ Ասատրյանի եղբոր՝ Տիգրան Ասատրյանի ընտանիքից և ոչ մեկը ներկա չէր Սյուզիի հարսանիքին։ Այս փաստը թույլ է տալիս ենթադրել, որ եղբայրների միջև կրկին խնդիր կա։
Հարսանիքից դեռ օրեր առաջ պարզ էր, որ Տիգրանը Հայաստան չի վերադարձել և ներկա չի լինելու այդ կարևոր օրվան։ Երկու եղբայրներն էլ այս թեմայով լուռ էին ու կարծես հաստատվում էր այն վարկածը, որ ամեն բան հարթ չէ նրանց հարաբերություններում։ Բայց Տիգրանը խոսակցություններից զերծ մնալու համար իր սոցիալական էջերում, ի վերջո հրապարակեց հոլովակ ու այդպես օնլայն տարբերակով շնորհավորեց Եղբոր ավագ դստերը։
Այս հրապարակումից հետո իրար հերթ չտալով՝ Սյուզիին շնորհավորեցին նաև եղբայրները։
Նշենք, որ Արտաշ և Տիգրան Ասատրյանները նախորդ տարի էին հաշտվել:
Արտաշ Ասատրյանը որդու հետ ներկա էր Տիգրան Ասատրյանի որդու` Արամի հարսանիքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: