Մերձմոսկովյան Կորոլյովի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել. երեխա և հրշեջ են մահացել
Մերձմոսկովյան Կորոլյովի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով հրշեջ ու երեխա են մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Երկուսն էլ մահացել են բարձրահարկ շենքից ցատկելու հետեւանքով, հայտնում է աղբյուրը։
Ինչպես նշում է գործակալությունը, հղում անելով Մոսկվայի մարզի դատախազությանը, հրդեհի պատճառ կարող էր լինել հրկիզումը։
Իր հերթին, RIA Novosti-ն հայտնում է, որ շենքից տարհանվել է 10 մարդ, այժմ հրդեհը տեղայնացվել է 40 քմ տարածքում։
ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 21:13-ին։