Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպական խաղերում հաղթանակ տարավ 5:0 հաշվով
Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով:
+92 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Չալոյանը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ՝ վստահ հաղթանակ տանելով՝ 5:0:
Բռնցքամարտի մրցաշարն անցկացվում է Լեհաստանի Կրակով քաղաքում։