ԵԽ․ հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը
Եվրոպական խաղերում հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի թիմի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը։
Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մեկնարկային մենամարտում մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչի հետ և 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ։