Չեխիան մտադիր է պահպանել Մոսկվայում իր դեսպանատան անձնակազմի թիվը
Չեխիան չի կրճատի Մոսկվայում իր դեսպանատան աշխատակիցների թիվը՝ Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է Հանրապետության ԱԳՆ ղեկավար Յան Լիպավսկին՝ ճգնաժամային իրավիճակների հաղթահարման հարցերով արտաքին գործերի նախարարության շտաբի նիստից հետո, որի աշխատանքներին մասնակցել են նախագահական վարչակազմի, պաշտպանության նախարարության և ՆԳՆ ներկայացուցիչները:
«Բոլոր դիվանագետներն ու դեսպանատան աշխատակիցները կարգին են և կատարում են իրենց աշխատանքը», - ասել է ԱԳ նախարարը: Լիպավսկու խոսքով՝ որոշում կայացնելը, որ անձնակազմի թիվը չի կրճատվի, ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գերատեսչական շտաբի նիստի գլխավոր արդյունքն էր: Չի նախատեսվում նաև լրացուցիչ միջոցներ ձեռնարկել դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար:
Չեխիայի ԱԳՆ-ի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում է գտնվում Չեխիայի մոտ 60 քաղաքացի։
Չեխիան և ՌԴ-ն մի քանի տարի առաջ պայմանավորվել էին Մոսկվայում և Պրահայում իրենց դեսպանատների աշխատակիցների թվի հավասարության մասին։ Նրանցից յուրաքանչյուրում կարող են աշխատել յոթ դիվանագետ և տեխնիկական անձնակազմի 25 ծառայող։