Շուտով դա կլինի․ Զիդանը՝ մարզչական գործունեությանը վերադառնալու մասին
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ աշխատանքի։
«Եթե դադարը եկել է, ուրեմն պետք է։ Մենք պետք է ընդունենք այն, ինչ տեղի է ունենում, և տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Հուսով եմ, որ շուտով նորից կկարողանամ մարզել:
Ինձ ադրենալինը չի բավականացնում։ Կողքից բոլորովին այլ կերպ ես նայում ֆուտբոլին։ Երբ դա քո թիմն է, պետք է մարզես ու նախապատրաստես թիմին հանդիպումներին, ամեն ինչ բոլորովին այլ է։ Եվ ես դրա կարիքն ունեմ։ Արդեն երկու տարի է ես այն չունեմ, բայց շուտով կունենամ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Téléfoot-ը։
Զիդանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ է աշխատել նախ 2016-ից 2018 թվականներին, ապա 2019-ից 2021 թվականներին։