Քեյթ Միդլթոնը Ուիմբլդոնում հաղթել է թենիսի աշխարհի ութակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին (լուսանկարներ, տեսանյութ)
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը Ուիմբլդոնի խաղադաշտում հաղթել է թենիսի աշխարհի ութակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է mirror.co.uk-ը։
Արքայադուստրը որոշել է խաղ անցկացնել տիտղոսակիր մարզիկի հետ, որպեսզի ուշադրություն հրավիրի դեռահասների մոտ սպորտի բնագավառում առկա խնդիրների վրա։
Միդլթոնը խոստովանել է, որ խաղի ընթացքում օգտակար խորհուրդներ է ստացել Ֆեդերերից։ Իր հերթին պրոֆեսիոնալ թենիսիստը գովել է Միդլթոնին իր խաղի համար։
Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը խաղացել է Ուիմբլդոնի թիվ 3 խաղադաշտում, որտեղ 20 տարի առաջ Ֆեդերերը հաղթել է իր առաջին խաղում՝ Ուիմբլդոնի իր առաջին տիտղոսը նվաճելու ճանապարհին: