«Վե՛րջ, սա մահ է, տղերք, ցտեսություն, Փա՛ռք Ուկրաինային». Բերդյանսկում սպանել են երկու ուկրաինացի դեռահասների
Բերդյանսկում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են տեղացի երկու դեռահասների՝ 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանին ու Նիկիտա Հանգանովին, որոնք նախկինում կալանավորվել էին հակառուսական գործունեության համար։
Սա վերջին տեսանյութն է, որը հասցրել է հրապարակել Տիգրանը, րոպեներ անց նա մահացել է։
Զապորոժիեի մարզի ռուսական իշխանությունները հայտարարել են, որ ոչնչացվել են երկու ուկրաինամետ ահաբեկիչներ։
Տեսանյութը՝ «5-րդ ալիք»-ի տելեգրամյան ալիքից։