Ի՞նչու չի կարելի քաղցած վիճակում սուրճ խմել
Աշխարհի բնակչության զգալի մասն առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով և առավոտներն այլ կերպ չի էլ պատկերացնում։
Սուրճն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որը, սակայն, վտանգավոր է քաղցած վիճակում օգտագործել։
1. Որովայնի թթվայնություն
Որովայնի առողջության համար շատ կարևոր է, որ թթվայնությունը լինի թույլատրելիի սահմաններում։ Այս դեպքում սուրճը կարող է միայն ավելացնել խնդիրների քանակը։
2. Անհանգստություն
Երբ քաղցած վիճակում սուրճ եք խմում, իջնում է օրգանիզմի՝ սերոտոնին հորմոնը մշակելու կարողությունը։ Արդյունքում՝ անհանգստություն եք զգում, դեպրեսիա։ Բացի այդ, սուրճը խթանում է կորտիզոլի և ադրենալինի արտադրումը։ Առաջինը ճնշում է ձեզ, երկրորդը՝ թուլության և նյարդային վիճակի պատճառ դառնում։
3. Ջրազրկում
Քաղցած վիճակում սուրճ խմելու դեպքում մեծանում է օրգանիզմից դուրս եկող հեղուկի քանակը։ Օրգանիզմը սթրեսի չենթարկելու համար հարկավոր է սուրճ խմելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել։
4. Ախորժակի կորուստ
Մարդիկ, ովքեր առավոտը սկսում են մեկ բաժակ սուրճով, գրեթե երբեք չեն նախաճաշում։ Սուրճը «ճնշում» է ախորժակը, իսկ նախաճաշը շատ կարևոր է, փոխանցում է Mediahub-ը։