Նիկոլաս Ջեքսոնը բուժզննում է անցել Չելսի տեղափոխվելուն ընդառաջ
Սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնն ավարտել է բուժզննումը «Չելսի» «Վիլյառեալից» 32 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուն ընդառաջ։ Այս մասին գրել է The Athletic-ը։
Անցած մրցաշրջանում 22-ամյա խաղացողը 13 գոլ է խփել իսպանական ակումբում։
Նա 9 գոլ է խփել իր վերջին 8 խաղում․ «Դեղին սուզանավը» Լա Լիգայի աղյուսակում զբաղեցրել է 5-րդ տեղը։
Ջեքսոնի՝ իսպանական ակումբի հետ պայմանագրի հրաժարագինը կազմում է 30 միլիոն ֆունտ․ Լա Լիգայի ակումբը խնդրել է «Չելսիին» վճարել ամբողջ գումարը նախապես:
Ակնկալվում է, որ 22-ամյա հարձակվողը 8 տարվա պայմանագիր կկնքի «Սթեմֆորդ Բրիջում»: