Մահացել է Վիկտոր Շեյնիսը
Մահացել է ՌԴ Սահմանադրության հեղինակներից և «Յաբլոկո» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Վիկտոր Շեյնիսը, տեղեկացրել է Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր, «Յաբլոկո» կուսակցության նախագահի տեղակալ Բորիս Վիշնևսկին։
Շեյնիսը 92 տարեկան էր։ Ծնվել է 1931թ․ փետրվարի 16-ին Կիևում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 1966-ից տնտեսական գիտությունների թեկնածու, իսկ 1982-ից՝ դոկտոր։ Պրոֆեսոր։ Գրքերի և հոդվածների հեղինակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
1990 թ․-ին ընտրվել է ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր։ 1993-ին՝ Պետդումայի պատգամավոր։ Եղել է «Յաբլոկո» խմբակցության մեջ, օրենսդրության և դատաիրավական բարեփոխման հանձնաժողովի անդամ։
1993-94 թթ․-ին եղել է Ռուսաստանի նախագահին կից օրենսդարական ծրագրերի հանձնաժողովի նախագահը։ ՌԴ Սահմանադրության հեղինակներից մեկն է։