Կրասնոդարի երկրամասում հանվել են երթևեկության սահմանափակումները
Կրասնոդարի երկրամասի ճանապարհներին նախկինում կիրառված բոլոր սահմանափակումները՝ պայմանավորված «Վագներ» մասնավոր ռազմական խմբի գործողություններով, հանվել են, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է տարածաշրջանի պետավտոտեսչությունը տելեգրամյան ալիքում։
«Երթուղիների վրա նախկինում սահմանված բոլոր սահմանափակումները հանվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շաբաթ օրը Կրասնոդարի երկրամասի իրավապահ մարմինները հորդորել էին զերծ մնալ Մ-4 Դոն մայրուղով Ռոստովի մարզի ուղղությամբ երթևեկելուց՝ դաշնային մայրուղու ծանրաբեռնվածության պատճառով։