Տղամարդը սպանել է իր կնոջն ու ութ ամսական դստերը
Կնոջն ու ութ ամսական երեխային սպանելու, ապա ինքնասպանություն գործելու մեջ կասկածվող Ֆարիդ Հուսեյնլին վերձվել է ոստիկանության հսկողության տակ, Mediahub-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են իրավապահ մարմինները։
Ըստ տեղեկությունների՝ Ֆ.Հուսեյնլին այս պահին բուժում է անցնում ակադեմիկոս Մ.Ա.Միրգասիմովի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցում։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Աբշերոնի շրջանի Խոկմելի բնակավայրում։
Այսպես, Ֆարիդ Հուսեյնլին (ծնված 1993 թ.) սպանել է իր կնոջը՝ Լեյլային (ծնված 2003 թ.) և ութ ամսական դստերը՝ հարվածելով նրանց ծակող և կտրող առարկայով, որից հետո ինքն իրեն վերքեր է պատճառել։
Այս փաստի առթիվ Աբշերոնի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Նշենք, որ Լ.Հուսեյնլին Բաքվի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր։