Բավարիան ցանկանում է ձեռք բերել Չելսիի ֆուտբոլիստի տրանսֆերը
«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը կարող է տեղափոխվել «Բավարիա»: ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բարձր է գնահատում կիսապաշտպանին և կցանկանար աշխատել նրա հետ։
Նշվում է, որ եթե Մեյսոնը վաճառվի արտասահմանյան թիմի, «Չելսին» կարող է զիջումների գնալ տրանսֆերային արժեքի հարցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դադարել է հետաքրքրվել Մաունտով։ «Չելսին» օրերս մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ առաջարկը, որը կազմել էր 50+5 միլիոն ֆունտ ստերլինգ։