Վորոնեժի նավթաբազայում բռնկված հրդեհը մարվել է
Հրշեջներն ամբողջությամբ վերացրել են Վորոնեժի նավթաբազայում բռնկված հրդեհը, որտեղ հրդեհաշիջման արդյունքում ոչնչացվել է ավիացիոն կերոսինով լի ջրամբարը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել են ՌԴ ԱԻՆ Վորոնեժի մարզի գլխավոր վարչությունից։
«Հրդեհի հետևանքով ոչնչացվել է 800 քմ մակերեսով ավիացիոն կերոսինով 5 հազար խորանարդ մետր տարողությամբ ջրամբար: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ տուժածներ չկան: Հրդեհը մարվել է Մոսկվայի ժամանակով 00:40 -ին»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրդեհի վերացման աշխատանքներում ներգրավված է եղել 97 մարդ և 31 միավոր տեխնիկա:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վորոնեժում հրդեհ էր բռնկվել Դիմիտրովի փողոցի նավթաբազայում վառելիքի բաքում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էր եղել հրշեջ գնացքը։