Չելսիի ավագը կարող է տեղափոխվել Ինտեր
«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում՝ Միլանի «Ինտերում»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ միլանյան ակումբը լոնդոնցիների աջ պաշտպանին ներառել է ամառային տրանսֆերային պատուհանի համար ձեռքբերումների ցանկում:
Նշվում է, որ «Չելսին» և «Ինտերն» արդեն նախնական բանակցություններ են վարել։ Ներաձուրիները բոլոր ջանքերը կգործադրեն 33-ամյա խաղացողի տրանսֆերը հնարավորինս շուտ ավարտելու համար։
Ասպիլիկուետան «Չելսի» է տեղափոխվել 2012 թվականին «Մարսելից» 8,8 միլիոն եվրոյի դիմաց: 2022/2023 մրցաշրջանում նա անգլիական թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում։ Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 5 մլն եվրո, փոխանցում է ArmSport.am-ը։