Պուտինը ստորագրել է ռազմական դրությունը խախտելու համար 30-օրյա կալանք սահմանելու մասին օրենքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռազմական դրությունը խախտելու համար 30-օրյա կալանք սահմանելու մասին օրենքը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ օրենքը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։
Օրենքի համաձայն ՝ փոփոխությունների է ենթարկվում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 3.9-րդ հոդվածի 1-ին մասը («վարչական կալանք»), «արտակարգ դրության ռեժիմ» բառերից հետո ավելացվում է «ռազմական դրության ռեժիմ» բառը: