Լիպեցկի մարզում բնակիչներին խնդրել են առանց հրատապ անհրաժեշտության չլքել տները
Լիպեցկի մարզի օպերատիվ շտաբը իր բնակիչներին խորհուրդ է տալիս առանց հրատապ անհրաժեշտության չլքել տները և զերծ մնալ անձնական ու հասարակական տրանսպորտով երթևեկելուց։
«Այս պահին իշխանության բոլոր մարմիններն ու իրավապահ ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Լիպեցկի մարզի քաղաքացիների իրավակարգն ու անվտանգությունն ապահովելու համար մարզի օպերատիվ շտաբը բնակիչներին խնդրում է առանց հրատապ անհրաժեշտության չլքել իրենց տները և զերծ մնալ անձնական կամ հասարակական տրանսպորտով ցանկացած ուղևորությունից», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ: