Պաուլո Կոելիո. Հումորով մոտեցիր սխալներիդ, բայց այլևս' մի կրկնիր դրանք
Պաուլո Կոելիո: Քաղվածքներ
1. Ազատությունը սրտի ուզածը զգալն է՝ չմտածելով ուրիշի կարծիքի մասին
2. Երեխան մեծահասակ մարդուն երեք բան կարող է սովորեցնել. ուրախանալ առանց որևէ պատճառի, միշտ քեզ համար զբաղմունք գտնել և պնդել քո ուզածի վրա:
3. Ծիածանը վայելելու համար պետք է դեռ վերապրել անձրևը:
4. Ոչ մեկ քեզ չի հիշելու քո մտքերի համար:
5. Որպեսզի ապրել լիարժեք կյանքով, պետք է գտնվել անընդհատ շարժման մեջ, և միայն այդ դեպքում օրերը իրար նման չեն լինի:
6. Սերը, դա դժվար ճանապարհ է: Դժվար, որովհետև այն քեզ կա'մ կհասցնի ամպերին, կա'մ կիջեցնի գետնի տակ:
7. Մի փորձիր լինել խիզախ, երբ բավարար է լինել խելացի:
8. Հումորով մոտեցիր սխալներիդ, բայց այլևս' մի կրկնիր դրանք:
9. Սխալ գործելու վախը մի դուռ է, որը մեզ փակում է միջակության ամրոցում:
10. Երազանքներիդ ճանապարհին պատրաստ եղիր հանդիպելու և օազիսներ, և անապատներ. երկուսի դեպքում էլ չկանգնես:
11. Պայքարիր երազանքներիդ համար, և երազանքներդ կպայքարեն քեզ համար:
12. Միայն մի բան է երազանքի իրականացումը անհնարին դարձնում. դա անհաջողության վախն է
13. Ես հպարտ եմ իմ հոգու սպիերի համար: Դրանք ինձ հիշեցնում են որ բուռն կյանք ունեմ:
14. Եթե դա մնացել է քո մտքում, ուրեմն մնացել է նաև քո սրտում:
15. Եթե դու ճանաչում ես քեզ, ապա քեզ չի վնասի այն, ինչ ասում են քո մասին:
16. Երջանկությունը երբեմն մեզ տրվում է որպես շնորհ, բայց ավելի հաճախ դա հաղթանակ է և հաղթահարություններ
17. Հրաշալին ապրում է սովորական մարդկանց ճանապարհին:
18. Ժամանակ չկա կարևոր խոսքերը թողնել չարտասանված:
19. Ցանկությունն այն չէ, ինչ դու տեսնում ես, այլ այն, ինչ դու երևակայում ես:
20. Այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող է այլևս չկրկնվել, բայց այն, ինչ տեղի է ունեցել երկու անգամ, անպայման կկատարվի նաև երրորդ անգամ:
21. Չի կարելի խոստանալ այն, ինչը քեզ չի պատկանում:
22. Մարդը բազում փորձությունների միջով պետք է անցնի, մինչև նրա ճակատագիրն իրականություն կդառնա:
23. Մի անգամ ռիսկի դիմելն ավելի թանկ է, քան բարօրության ու հարմարավետության հազար օրերը:
24. Էական չի, թե ուրիշները ինչ են մտածում, քանի որ նրանք ամեն դեպքում մի բան կմտածեն: Այնպես որ թուլացիր:
Այս գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է Վիգեն Զարգարյանը: